UFC-ի մարզիկ Արման Ծառուկյանին՝ բրազիլացի Չարլզ Օլիվեյրայի նկատմամբ տարած տպավորիչ հաղթանակից հետո, RBC sport-ը նրան հարցրել է հաղթանակի շնորհիվ վաստակած գումարի մասին․
-Ամենաբարձր եկամուտը Դուք ստացե՞լ եք Օլիվեյրայի հետ մենամարտի համար:
- Ոչ ոք չի գրում ճշմարտությունը: Ոչ ոք չգիտի, թե ով ինչքան է վաստակում։ Նախավերջին մենամարտում ես ավելի շատ վաստակեցի, քան հիմա։ Պայմանագրում կան նաև տարբեր կետեր՝ մենամարտն ավարտել ժամկետից շուտ, ոչ ժամկետից շուտ։
-Give me Sport պորտալը և այլ լրատվամիջոցներ գրել են, որ մենամարտի համար վաստակել եք 164 հազար դոլար։
-Ճիշտ չէ, գրեթե երկու անգամ ավելի շատ։
— 300 հազար դոլարից ավելի՞։
-Ստացվում է՝ այո։ Առաջիկա օրերին գումարը կփոխանցվի, կտեսնեմ:
-Հարկեր ևս պետք է վճարել՝ 40-45 տոկոս։
-Այո, նման մի բան։