Հետևեք մեզ։

Մետրոպոլիտենի երթևեկությունն ամբողջ գծով վերականգնվել է

00:21, 22 ապրիլ 2024
Մետրոպոլիտենի երթևեկությունն ամբողջ գծով վերականգնվել է

Ժամը 22:55-ից մետրոպոլիտենի երթևեկությունն ամբողջ գծով վերականգնվել է։ Այս մասին տեղեկացնում է Երևանի մետրոպոլիտենը։

«Գնացքներն աշխատում են գրաֆիկի համաձայն»։ 

Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում մետրոպոլիտենում տեղի է ունեցել արտակարգ դեպք։ Քաղաքացի Բ. Ա. -ն՝ ծնված 1996 թվականին, նետվել է «Զորավար Անդրանիկ» կայարան ժամանող գնացքի տակ։

Գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանի հրամանով Երևանի մետրոպոլիտենը ժամանակավորապես անցել էր մեկ գծանի երկկողմանի երթևեկության։