Հետևեք մեզ։

Փլուզվել է «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի ենթակայանի ավտոկայանատեղիի տանիքը (լուսանկարներ)

09:34, 22 ապրիլ 2024
Փլուզվել է «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի ենթակայանի ավտոկայանատեղիի տանիքը (լուսանկարներ)

Ապրիլի 21-ին` ժամը 19։07-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մալխասյանց թիվ 31 հասցեում գտնվող «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի ենթակայանի ավտոկայանատեղիի տանիքը փլուզվել է, տուժածներ չկան, վնասվել են ավտոմեքենաներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական երեք խումբ։

Պարզվել է, որ փլուզվել է ավտոկայանատեղիի ծածկը (մոտ 60 քմ)՝ վնասելով Opel և Volkswagen մակնիշների ավտոմեքենաները․ տուժածներ չկան։

Փրկարարներն ավտոմեքենաները դուրս են բերել փլատակներից, հոսանքազրկել դրանք և փակել Opel մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը։