Հարցը իր ընդհանուր համատեքստում ոստիկանության հետ կապ չունի, դեռ հակառակը՝ ոստիկանությունը պետք է պահպանի այս մարդկանց անվտանգությունը։ Այս մասին Տավուշի մարզում բողոքի ակցիայի ժամանակ ասաց Բագրատ Սրբազանը՝ դիմելով ակցիան ավարտելու կոչով հանդես եկող ՆԳՆ փոխոստիկանապետին։
«Սահմանը որ կողմից է անցնում, ինչ է անում․․․ ստեղ ստախոսության խնդիր կա, կա ՀՀ օրենք և միջազգային պայմանագիրր, դրանցից ոչ մեկը հարգված չի, ոստիկանության խնդիրն է՝ գնալ և ձերբակալել»,- ասաց Բագրատ Սրբազանը, ինչին ի պատասխան՝ փոխոստիկանապետն ասաց․ «Եթե սկսում ենք օրենքի խախտումից, սկսում ենք ստեղից»։
Բագրատ Սրբազանը պատասխանեց․ «Մարդը եկել, խաբել է, ժողովուրդն էլ այսպես պատասխանում է։ 2018-ին նույն բանն է եղել, խաբել են, ժողովուրդը պատասխանել է։ Մենք եկել ենք էս ժողովրդին աջակելուց»։
Փոխոստիկանապետի խոսքին առ այն, թե «Ես գիտեմ ով ում է աջակցում և ինչի համար», Սրբազանը պաատասխանեց․ «Ես աջակցում եմ ճշմարտությանը, դուք ում եք աջակցում»։
«Նույնը»,-պատասխանեց փոխոստիկանապետը, որին ի պատասխան՝ Սրբազանն ասաց․ «Մեր իմացած ճշմարտությունները տարբեր են»։