Հետևեք մեզ։

Կերան Արցախը, անցել են Տավուշ, վաղը գալու է Տիգրանաշենը, մեր հայրենիքը դառնալու է հուշ ու երազ, պահանջս՝ ձեր ձայնն ու ներկայությունը ցույց տվեք․ Բագրատ Սրբազանը՝ նախկին զինվորականներին

11:24, 22 ապրիլ 2024
Կերան Արցախը, անցել են Տավուշ, վաղը գալու է Տիգրանաշենը, մեր հայրենիքը դառնալու է հուշ ու երազ, պահանջս՝ ձեր ձայնն ու ներկայությունը ցույց տվեք․ Բագրատ Սրբազանը՝ նախկին զինվորականներին

Տավուշում բողոքի ակցիայի ընթացքում Բագրատ արքեպիսկոպոս Սրբազանը դիմել է նախկին զինվորականներին․


«Դիմում եմ զինվորականներին, ձեր համազգեստը ձեր պատիվն է, որը մենք հարգում և ընդունում ենք։ Նախկին զինվորականներին, նախկին բարձրաստիճան զինվորականներին, այս ձեր պահած հայրենիքն ու պետությունն է, ձեր քրտինքն ու ջանքը չի կարող այսպես դատարկ անցնել, ուզում եք՝ խնդրանքս, ուզում եք՝ պահանջս, ձեր ձայնն ու ներկայությունը ցույց տվեք, չի կարող զինվորականությունը, հատկապես նախկին զինվորականները, լուռ մնալ այս կացության առջև։ 


Կերան Արցախը, անցել են Տավուշ, վաղը գալու է Տիգրանաշենը, մեր երկիրն ու հայրենիքը դառնալու է հուշ ու երազ։ Սա է իրականությունը, մենք իրավունք չունենք ճշմարտությունից շեղվելու»,- ասել է Սրբազանը։