Հետևեք մեզ։

Այն, ինչ կատարվում է սահմանամերձ չորս գյուղերի շուրջ, կապ չունի խաղաղության օրակարգի հետ, հերթական մանիպուլյացիան է․ ՌՀՄ

11:48, 22 ապրիլ 2024
Այն, ինչ կատարվում է սահմանամերձ չորս գյուղերի շուրջ, կապ չունի խաղաղության օրակարգի հետ, հերթական մանիպուլյացիան է․ ՌՀՄ

Ռուսաստանի հայերի միությունը դատապարտում է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նկատմամբ Հայաստանում կազմակերպված տեղեկատվական հալածանքը, ինչպես նաև Տավուշի գյուղերի բնակիչների նկատմամբ կիրառվող ուժային մեթոդներն ու ահաբեկումները: Այս մասին ասվում է Միության տարածած հայտարարության մեջ։

 

«Այն, ինչ կատարվում է սահմանամերձ չորս գյուղերի շուրջ, որոնք Հայաստանի իշխանությունները որոշել են անվերապահորեն հանձնել թշնամուն, ոչ մի կապ չունի խաղաղության օրակարգի հետ՝ չնայած ՀՀ իշխանությունների մանիպուլյատիվ հայտարարություններին։ Հակառակ Փաշինյանի հավաստիացումներին՝ Արցախի կորուստը խաղաղություն չբերեց։ Ալիևին ամեն կերպ հաճոյանալու նրա ցանկությունը, արժեզրկելով մեր հայրենիքի ազատության և անկախության համար զոհվածների հերոսությունն ու հիշատակը, հետ չպահեց Ադրբեջանին հայկական տարածքների հետագա օկուպացումից», -ասված է հայտարարության մեջ։

 

Հայտարարության մեջ նշվել է նաև, որ սա հերթական մանիպուլյացիան և խաբեությունն է, որին հաջորդելու են նոր նվաստացուցիչ զիջումներ, կորուստներ և պատերազմ։