ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ջանքերին։
Այս մասին «X» սոցցանցում ասել է Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան։
«Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը 1991 թվականին Ալմաթիի հռչակագրի վերաբերյալ՝ որպես սահմանի սահմանազատման հիմնական փաստաթուղթ: Միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը հիմնական սկզբունքն է: Ինչպես նշել է գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն իր այցի ընթացքում՝ ՆԱՏՕ-ն վճռականորեն աջակցում է տարածաշրջանում կարգավորման ջանքերին»,- ընդգծել է Կոլոմինան։