Հետևեք մեզ։

Եթե ինչ-որ մեկը չի եղել Նախիջևանի սահմանին, ասեմ՝ նենց չի, որ Երևանից Ադրբեջանը շատ հեռու է․ Վլադիմիր Վարդանյան

12:25, 22 ապրիլ 2024
Եթե ինչ-որ մեկը չի եղել Նախիջևանի սահմանին, ասեմ՝ նենց չի, որ Երևանից Ադրբեջանը շատ հեռու է․ Վլադիմիր Վարդանյան

Եթե ինչ-որ մեկը չի եղել Նախիջևանի սահմանին, ապա ասեմ՝ նենց չի, որ Երևանից Ադրբեջանը շատ հեռու է։  Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ իշխող խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։

 

«Որևէ մեկը չի ցանկանում թշնամուն բերել ՀՀ տարածք, մենք պետք է ելնենք այն սկզբունքից, որ պետք է ունենանք հստակ և իրավականորեն հիմնավորված սահմանազատված սահման՝ հիմք ընդունելով այն վարչական սահմանները, որոնք եղել են ԽՍՀՄ փլուզման օրը։

 

Եթե ինձ ցույց տաք Ալամաթիի հռչակագրի շրջանակում ՀՀ ինքնիշխանության ներքո գտնված որևէ տարածք, որը ՀՀ-ն Տավուշում զիջում է հիմա, ապա դուք կարող եք իրավացի դուրս գալ, բայց նման քարտեզ չեք կարող ցույց տալ։ Շատ հստակ եմ ասում, սա գիծն է, այս գծից այն կողմ իմը չէ, այս գծից այս կողմն իմն է»,- ասաց Վարդանյանը։