Հետևեք մեզ։

Եթե հույս ունենայինք, որ այս իշխանության քաղաքականության միջոցով հնարավոր էր ունենալ այլընտրանքային արտաքին քաղաքականություն՝ չէինք հեռանա․ Արա Այվազյան

12:35, 22 ապրիլ 2024
Եթե հույս ունենայինք, որ այս իշխանության քաղաքականության միջոցով հնարավոր էր ունենալ այլընտրանքային արտաքին քաղաքականություն՝ չէինք հեռանա․ Արա Այվազյան

Եթե հույս ունենայինք, որ այս իշխանության քաղաքականության միջոցով հնարավոր էր ունենալ այլընտրանքային արտաքին քաղաքականություն՝ չէինք հեռանա։ Այս մասին այսօր լրագրողների հետ Դիվանագետների համահայկական խորհրդի անդամների հանդիպմանն ասաց ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Արա Այվազյանը։

«Մենք տեսնում ենք, որ այս իշխանությունը որդեգրել է մի քաղաքականություն, որից չի ուզում հետ կանգնել։ Անկեղծ ասած, իսկապես, ուրախ կլինեինք, որ այս պարագայում սխալված լինեինք։ Բայց, ցավոք սրտի, ժամանակը ցույց տվեց, որ մենք այդքան էլ չենք սխալվել»,- հավելեց  ԱԳ նախկին նախարարը։

Այվազյանը նշեց, որ Հայաստանը պետք է փոխի արտաքին քաղաքականության բովանդակությունն ու ռազմավարությունը։

«Խաղաղության կհասնենք այն ժամանակ, երբ Հայաստանը կվերականգնվի և կդառնա այն հակաուժը, որը  կբալանսավորի հակառակորդի ծավալապաշտական ձգտումները»,- ասաց նա։