Հետևեք մեզ։

ՀԱՊԿ-ի և Հայաստանի հարաբերությունները լավագույն ժամանակաշրջանը չեն անցնում․ գլխավոր քարտուղար

12:41, 22 ապրիլ 2024
ՀԱՊԿ-ի և Հայաստանի հարաբերությունները լավագույն ժամանակաշրջանը չեն անցնում․ գլխավոր քարտուղար

Հայաստանի գործունեությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) շարունակվում է, օրակարգային բոլոր հարցերը լուծվում են աշխատանքային կարգով։ Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովը։

«ՀԱՊԿ-ի և Հայաստանի՝ որպես մեր կազմակերպության անդամ երկրի հարաբերությունները լավագույն ժամանակաշրջանը չեն անցնում։ Սակայն Հայաստանի գործունեությունը ՀԱՊԿ-ում շարունակվում է, բոլոր հարցերը, որոնք օրակարգային են, լուծվում են աշխատանքային կարգով»,- նշել է նա։