Հետևեք մեզ։

Ո՞ր հիվանդությունների դեպքում է արգելվում զենք կրել․ կառավարության նոր որոշումը

10:35, 13 ապրիլ 2023
Ո՞ր հիվանդությունների դեպքում է արգելվում զենք կրել․ կառավարության նոր որոշումը
 
Կառավարության այսօրվա նիստի չզեկուցվող հարցերի փաթեթում առոջղապահության նախարար Անահիտ Ավանեսյանն առաջարկում է ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունիսի 2-ի «Զենքի տիրապետմանը խոչընդոտող հիվանդությունների և ֆիզիկական թերությունների ցանկը հաստատելու մասին» N 489 որոշումը և դրա փոխարեն սահմանել զենքի տիրապետումը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների նոր ցանկ և որոշում։

Նոր ցանկի մեջ ըդնգրկված են հոգեկան խանգարումների տեսակները, նյարդային համակարգի հիվանդությունները և վնասվածքների հետևանքները, ականջի, վերին շնչառական ուղիների հիվանդությունները, վիրաբուժական մի շարք հիվանություններ, այդ թվում՝ մաշկի հետայրվածքային, հետվնասվածքային, հետվիրահատական տարածուն սպիներ` վերին վերջույթի շարժումներն զգալի չափով սահմանափակող, ողնաշարի և կրծքավանդակի հիվանդություններ, զարգացման արատներ, վնասվածքների հետևանքներ` ֆունկցիաների զգալի խանգարմամբ, ինչպես նաև ապրելակերպի հետ կապված խնդիրները։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ