«Ադրբեջանն ունի իր ռեսուրսները Լեռնային Ղարաբաղում անվտանգությունն ապահովելու համար». Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։
Գլխավոր քարտուղարը նշել է որ խաղաղապահների ներկայության կամ դուրսբերման հարցը միակողմանի չի լուծվում։
«Կարծում եմ, որ տարածաշրջանում կայունության մեծ մասը կախված է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարից», հավելել է Տասմագամբետովը։