Հետևեք մեզ։

Տոյվո Կլաարը Հայաստանում է, նա հանդիպել է Ռուբեն Ռուբինյանի հետ

13:41, 22 ապրիլ 2024
Տոյվո Կլաարը Հայաստանում է, նա հանդիպել է Ռուբեն Ռուբինյանի հետ

Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի 22-ին ընդունել է Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին:

Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը:

Քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանը, ինչպես նաեւ տարածաշրջանային իրավիճակին վերաբերող հարցեր: