Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարճաժամկետ հեռանկարում կկարողանան անձամբ քննարկել տարբեր հարցեր, այդ թվում՝ ռուս սահմանապահների դուրսբերման հարցը, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը լրագրողներին ասել էր Տավուշի մարզում ռուս սահմանապահների ներկայության հետ կապված իրավիճակի փոփոխության մասին։