Հետևեք մեզ։

Ֆրանսիայի դեսպանն այցելել է Տավուշի մարզ, տպավորված է մարզի բնությամբ

15:02, 22 ապրիլ 2024
Ֆրանսիայի դեսպանն այցելել է Տավուշի մարզ, տպավորված է մարզի բնությամբ

Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանն այսօր ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել է նաև Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը։


Ողջունելով հյուրերին՝ Նարեկ Ղուշյանը ներկայացրել է Տավուշի մարզը, մարզի զարգացման առաջնահերթությունները, անդրադարձել Ֆրանսիայի տարբեր կառույցների ու քաղաքների հետ համագործակցությանը։

 

Դեսպան Օլիվիե Դըկոտինյին   շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, նշել, որ տպավորված է մարզի բնությամբ։ Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Ֆրանսիայի Օ Դը Սեն նահանգի հետ համագործակցությանը, անվտանգային, ինչպես նաև տարբեր ոլորտներում համագործակցության շրջանակները ընդլայնելու հարցերին։

 

Տավուշի մարզ կատարած այյցի շրջանակներում դեսպան Օլիվիե Դըկոտինյիի  գլխավորած պատվիրակությունը այցելել է  «ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամի Լուսաձորի անասնապահական համալիր, ծանոթացել  ֆերմայի արտադրական հնարավորություններին ու արտադրանքին։