Հետևեք մեզ։

Արշավ են ձեռնարկել Հայ Եկեղեցու, ի մասն Տավուշի թեմի առաջնորդի նկատմամբ, հորդորում ենք դադարեցնել պախարակելի գործելաոճը. Մայր Աթոռ

18:46, 22 ապրիլ 2024
Արշավ են ձեռնարկել Հայ Եկեղեցու, ի մասն Տավուշի թեմի առաջնորդի նկատմամբ, հորդորում ենք դադարեցնել պախարակելի գործելաոճը. Մայր Աթոռ

Տավուշում ընթացող զարգացումների համատեքստում ՀՀ իշխանությունների առանձին ներկայացուցիչներ և նրանց ձայնակցող այլազան անհատներ ստի ու կեղծիքի տարածման միջոցով արշավ են ձեռնարկել Հայ Եկեղեցու, ի մասնավորի Տավուշի թեմի առաջնորդի նկատմամբ, ով հանդես է գալիս հայրենիքի անվտանգության և իր թեմի հավատավոր զավակների իրավունքների պաշտպանության մտահոգությամբ։ Այս մասին հայտարարություն է տարածել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգը:

 

«Հորդորում ենք դադարեցնել անվայել և պախարակելի գործելաոճը, որը միմիայն անհամերաշխություն և ատելություն է սերմանում անվտանգային սպառնալիքներ դիմագրավող մեր հասարակության մեջ»,-ասված է հայտարարությունում: