«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակներն այսօր Փարաջանովի թանգարանում հանդիպել են մեդիայի ներկայացուցիչների հետ, հայտնում է Առաջին ալիքը:
«Լադանիվա» խմբի անդամները` Ժակլինը և Լուին, «Եվրատեսիլում» Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Ծերունյանը խոսել են եվրատեսիլյան ճանապարհի մասին և պատասխանել լրագրողների հարցերին։ Խմբի անդամները նաև երգել են հյուրերի համար:
Հանդիպման ընթացքում նաև ներկայացվել են «Ժակո» տիկնիկները, որոնք պատվիրակությունը որպես նվեր տանելու է Մալմյո: