Հետևեք մեզ։

ՆԱՏՕ-ի զորավարժությունների ժամանակ իսպանացի զինվոր է մահացել

23:51, 22 ապրիլ 2024
ՆԱՏՕ-ի զորավարժությունների ժամանակ իսպանացի զինվոր է մահացել

Լեհաստանում ՆԱՏՕ-ի միջազգային զորավարժությունների ժամանակ իսպանացի զինվոր է մահացել, հայտնում է հանրապետության ազգային պաշտպանության նախարարությունը։ «Մենք մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Saber Strike միջազգային զորավարժությունների ժամանակ իսպանացի զինվորի մահվան կապակցությամբ», - ասված է հայտարարության մեջ։

Հստակեցվում է, որ իսպանացի կապրալը մահացել է «վթարի հետևանքով, որը տեղի է ունեցել մարտավարական կրակահերթի ժամանակ»։