Հետևեք մեզ։

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձավ թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

01:09, 23 ապրիլ 2024
Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձավ թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Իտալական Ա Սերիայի 33-րդ տուրի շրջանակում կայացավ «Միլան»-«Ինտեր» հանդիպումը, որն ավարտվեց  «Ինտերի» հաղթանակով՝ 1:2:

«Ինտերից» աչքի ընկան իտալացի պաշտպան Ֆրանչեսկո Աչերբին ևֆրանսիացի հարձակվող Մարկուս Տյուրամը:

Մրցաշրջանի ավարտից 5 տուր առաջ Հենրիխ Մխիթարյանի թիմը նվաճեց Սկուդետոն՝ անհասանելի դառնալով մրցակիցների համար մրցաշարային աղյուսակում։

«Ինտերի» մեկնարկային կազմում ամբողջ հանդիպումն անցկացրեց Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, նա Իտալիայի չեմպիոն առաջին հայ ֆուտբոլիստն է:

Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» հետ դարձել է նաև Իտալիայի գավաթակիր և կրկնակի սուպերգավաթակիր։

«Ինտերի» կազմում հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձավ թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն։ Մինչ միլանյան ակումբը, հայ ֆուտբոլիստը թոփ 5 լիգաների շրջանակում հանդես է եկել իտալական «Ռոմայում», անգլիական «Արսենալում» ու «Մանչեսթեր Յունայթեդում», գերմանական «Բորուսիա Դորտմունդում»։

Վերլուծական