Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջերս ձեռք բերված պայմանավորվածությունը։
Այս մասին ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասիր Քանանին՝ կապված Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման համաձայնագրի հետ։
«Մենք հարգում ենք Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ձեռք բերված համաձայնագրերը։ Հարավային Կովկասում կայուն խաղաղության և կայունության հաստատման համար անհրաժեշտ է սահմանային խնդիրները խաղաղ ճանապարհով լուծել՝ միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ հարգանքի շրջանակներում»: