Լուրը, թե Տավուշի շրջանի Կիրանց բնակավայրի գյուղապետ Կամո Շահինյանը հրաժարական է տալիս, կեղծ է։ ABC media-ի հետ զրույցում այն հերքել է Շահինյանը։
Ավելի վաղ հաղորդվել էր, թե Տավուշի մարզի Կիրանցի վարչական ղեկավարը հայտարարել է, որ ուզում է հրաժարական տալ։ Այդ մասին, Sputnik Արմենիայի տեղեկություններով, գյուղապետարանի մոտ հավաքված քաղաքացիներին ասել է ինքը` վարչական ղեկավար Կամո Շահինյանը։