Փաշինյանը լրագրողների հետ զրույցում, ըստ էության, խոստովանել է, թե ինչո՞ւ է հայտնի 4 գյուղերի հատվածում ականազերծման աշխատանքների հրաման տվել: Այս մասին գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգարն Աբրահամյանը։
«Ըստ Փաշինյանի` սահմանազատման գործընթացում արդեն իսկ այսօր կայացվող որոշումներով իշխանությունը ցույց է տվել իր անկեղծությունը, որովհետև հետևյալն է արել՝ արձանագրել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է իր իրավասության շրջանակներում քայլեր ձեռնարկել, որպեսզի ադրբեջանական այն գյուղերում, որտեղ հիմա մարդիկ չեն ապրում, այդտեղ մարդկանց կյանքը հնարավոր դառնա, ապրելը հնարավոր դառնա:
Ես չգիտեմ, թե ԱԱԾ, ոստիկանության, ԶՈւ ներկայացուցիչների որ մասն է տեղյակ, որ իրենց իջեցված հրամաններով ադրբեջանցիների կյանքի բարենպաստ պայմաններ են ապահովում, սակայն համոզված եմ, որ որոշները գիտակցված են անում:
Երեկ Ոսկեպարի մոտ, տեղի ակտիվ բնակիչներից մեկը նկատողություն արեց ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներին, ովքեր եկեղեցին շրջափակել էին ու ապահովում էին սակրավորների ականազերծման աշխատանքները, հարցնելով` «էտ ինչների՞դ վրա եք տենց ուրախ, բերաններդ բաց, ուրախանում ե՞ք ձեր արածով»,-գրել է Աբրահամյանը։
Ոստիկանների ծիծաղը դեմքներին սառեց, փորձեցին արդարանալ, բայց փաստը մնում է փաստ, որ Փաշինյանը հասել է նրան, որ իր հանձնողական քաղաքականությունը աջակիցներ և ակտիվ սատարողներ ունի: