Հետևեք մեզ։

Պահեստազորի գնդապետ, տավուշցի Միհրան Մախսուդյանին կանչել են Քննչական կոմիտե

10:38, 23 ապրիլ 2024
Պահեստազորի գնդապետ, տավուշցի Միհրան Մախսուդյանին կանչել են Քննչական կոմիտե

Պահեստազորի գնդապետ, տավուշցի Միհրան Մախսուդյանին կանչել են ՔԿ զինվորական քննչական վարչություն: Լրագրողների հետ զրույցում Մախսուդյանը, որը Տավուշում մասնկացում է հող հանձնելու դեմ ցույցներին, ասաց, որ Կիրանց գյուղի մի քանի տուն, գերեզմաններ անցում են Ադրբեջանին։

«Այդ մարդիկ ինքնասիրություն ունեն, չեն ուզում, որ իրենց տներն ու գերեզմանները հանձնեն ադրբեջանցիներին։ Այդ հողի վրա դեռ արյունը չի սառել, ասում են՝ եկեք թուրքի հետ ապրեք։ Եթե կա ՀՀ-ում այդպիսի մի մարդ, որ կարող է թուրքի հետ ապրել,  ես Ոսկեպարում իմ տունը տալիս եմ, թող գնան, ապրեն, իրենց երեխաներին էլ տանեն Ոսկեպարի կամ Կիրանցի դպրոց»,-ասաց Մախսուդյանը։