Հետևեք մեզ։

Արսեն Թորոսյանը ՄԱԿ-ի պաշտոնյային ներկայացրել է ՀՀ-ում ճանապարհային անվտանգության ոչ բավարար իրավիճակը

11:38, 23 ապրիլ 2024
Արսեն Թորոսյանը ՄԱԿ-ի պաշտոնյային ներկայացրել է ՀՀ-ում ճանապարհային անվտանգության ոչ բավարար իրավիճակը

ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանն Ազգային ժողովում ընդունել է ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի (UN Road Safety Fund) ղեկավար Ննեկա Հենրիին։

Նա Հենրիին է ներկայացրել Հայաստանում ճանապարհային անվտանգության ոչ բավարար իրավիճակը և այն մարտահրավերները, որոնք կան այդ իրավիճակը բարելավելու ուղղությամբ՝ սկսած օրենքների բացերից, մինչև եղած օրենքների նկատմամբ թույլ վերահսկողությունը համապատասխան գերատեսչությունների կողմից։

«Հատուկ նշել եմ, որ ոստիկանության պարեկային ծառայողների հետ աշխատանքի կամ վերապատրաստման անհրաժեշտություն կա, որպեսզի առաջին հերթին հենց նրանք գիտակցեն ՃԵԿ խախտումների վտանգավորության աստիճանը և թե՛ անձամբ օրինակ ծառայեն երթևեկության այլ մասնակիցներին՝ անձամբ անվերապահորեն պահպանելով դրանք, թե՛ առանց որևէ բացառությունների պատշաճ վերահսկողություն իրականացնեն դրանց պահպանման նկատմամբ:

Խնդրել եմ ՄԱԿ-ի մեր գործընկերներին, աջակցել ԱԺ-ին և կառավարությանը, որպեսզի վերհանվեն օրենսդրական բացերը և անհրաժեշտության դեպքում փոփոխությունների նախագծեր մշակվեն, որոնք կբարձրացնեն ճանապարհային անվտանգությունը մեր երկրում»,- հայտնել է Թորոսյանը։