Հետևեք մեզ։

Բանվորի արձանի վերականգնման համար 80 մլն դրամ կծախսվի

12:12, 13 ապրիլ 2023
Բանվորի արձանի վերականգնման համար 80 մլն դրամ կծախսվի
Հայաստանի ազգային պատկերասրահը մտադիր է վերականգնել Արա Հարությունյանի «Փառք աշխատանքին» («Բանվորի արձան») արձանը։
Արձանի վերականգնման և տեղադրման աշխատանքների համար հայտարարվելու է մրցույթ 2 փուլով։ Բյուջեն կկազմի 80 մլն դրամ։
 
Հաշվի առնելով աշխատանքների առանձնահատկությունները` նախատեսվում է սահմանել գնման գործընթացի մասնակիցների կողմից ոչ պատշաճ որակի ծառայությունների մատուցման հնարավոր ռիսկերը փոխհատուցելու կարգ։ Մրցութային կարգն այսօր հաստատվեց ՀՀ կառավարության նիստում։