«Հայաստանը պետք է դադարեցնի Ադրբեջանի հանդեպ թշնամական քաղաքականությունը և չպետք է խոչընդոտի Նախիջևան մեկնելուն։ Այս երկրի ապագան կախված է Ադրբեջանի և Թուրքիայի հետ բարեկամական հարաբերություններից, հաղորդակցության գծերի բացումից»։
Այս մասին Ադրբեջանի խորհրդարանում ասել է տարածաշրջանային հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Գուդրաթ Հասանգուլիեւը։
«Միևնույն ժամանակ, կարծում եմ, որ Իրանը, որին մենք համարում ենք հարևան և որոշակի առումով թուրքական պետություն, պետք է փոխի իր քաղաքականությունն ու վերաբերմունքը Ադրբեջանի նկատմամբ։ Նրանք պետք է զերծ մնան Ադրբեջանի ժողովրդին նյարդայնացնող հայտարարություններից։ Որքան շուտ Իրանն ու Հայաստանը վերադառնան ճիշտ ուղի, այնքան լավ»,- ասել է նա։