Հետևեք մեզ։

Երկրի ղեկավարը իմ, ձեր արյունն ու հայրենիքը ընծայել է կյանքի, կենսագրության ու գոյության թշնամուն․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)

10:35, 23 ապրիլ 2024
Երկրի ղեկավարը իմ, ձեր արյունն ու հայրենիքը ընծայել է կյանքի, կենսագրության ու գոյության թշնամուն․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)

Ես ինքս շատ զգացմունքային մարդ եմ, խնդրում եմ՝ անհատական գործողություն չենք անում, անելու ենք, միասին ենք անելու։ Այս մասին տավուշցիներին ուղղված կոչում ասել է Բագրատ Սրբազանը։

 

«Ինչ-որ տեղի է ունենում ներքևում, կգան, կպատմեն, արդեն հայտարարություն են արել, որ մենք կիսաապօրինի վիճակում ենք էստեղ։ Ժողովուրդ ջան, դուք առանձին չեք լինելու, ուրիշ ձև չի լինելու, խոստանում եմ ձեզ, չկա ուրիշ ճանապարհ, երկրի ղեկավարը գոյություն չունի, ով իր սեփական ժողովրդին մատնել է ահաբեկության և իմ արյունը, իմ հայրենիքը, իմ ասելով՝ այս բոլոր մարդկանց և ձեր նման հազարներով, հարյուր հազարներով մարդկանց, ուղղակիորեն ընծայել է կյանքի, կենսագրության ու գոյության թշնամուն։ Չի վերջացել ոչ մի բան, նոր է սկսվում։ Սա լինելու է մեր հաղթանակի սկիզբը, ոչ մեկ պարտված լինելու զգացում չունենա։ Չի ուշանա դա, ես խոստանում եմ»,- ասել է Բագրատ Սրբազանը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները