Հետևեք մեզ։

Ապրիլի 24-ին ժամը 8․30-ից 11․00-ն դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր մուտքը փակ է լինելու

12:42, 23 ապրիլ 2024
Ապրիլի 24-ին ժամը 8․30-ից 11․00-ն դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր մուտքը փակ է լինելու

Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կայանալիք ոգեկոչման արարողության մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով ապրիլի 24-ին, ժամը 06.00-ից, կարգելվի երթևեկությունը Լենինգրադյան փողոցից Ծիծեռնակաբերդի խճուղի ուղղությամբ, Իսակովի և Աթենքի փողոցների խաչմերուկից Աթենքի փողոց ուղղությամբ, Հրազդանի կիրճի Երևանի ՀԷԿ-ի հարակից կամրջից Իսակովի պողոտա ուղղությամբ, Վերֆելի փողոցը՝ դեպի Բրազիլիայի հրապարակ ուղղությամբ։

Բացի այդ, նույն օրը, ժամը 8․30-ից 11․00-ն, պետական արարողական միջոցառման մասնակիցների անվտանգությունը ապահովելու նպատակով փակ է լինելու մուտքը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

 

Այս մասին հաղորդել է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։