Հետևեք մեզ։

Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում թույլ չեն տվել մուտք գործել ՀՀ տարածք․ նա հացադուլ է հայտարարել․ Sputnik Արմենիա

13:01, 23 ապրիլ 2024
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում թույլ չեն տվել մուտք գործել ՀՀ տարածք․ նա հացադուլ է հայտարարել․ Sputnik Արմենիա

Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին «Զվարթնոց» օդանավակայանում թույլ չեն տվել մուտք գործել ՀՀ տարածք` ասելով, որ ձեր մուտքն արգելված է։ Նա հացադուլ է հայտարարել։

«Ինձ երեկ զանգել է մի մարդ ու ասել, որ ես այն նույն ցուցակի մեջ եմ, ինչ Մուրադ Փափազյանը և մյուսները, որոնց մուտքը ՀՀ արգելված է։ Թե ինչ կապ ունեմ ես այդ մարդկանց հետ, չեմ հասկանում, մանավանդ կուսակցական չեմ»,– Sputnik Արմենիային ասել է նա։  

Այսօր Նիկոլյանին այցելել են բժիշկներ ու ասել են, որ ճնշումը լավ չէ։