Հետևեք մեզ։

Եթե նույնիսկ հեղափոխություն անենք, ջրի քանակը չի ավելանա, անընդհատ լինելու է երաշտ․ Նիկոլ Փաշինյան

12:21, 13 ապրիլ 2023
Եթե նույնիսկ հեղափոխություն անենք, ջրի քանակը չի ավելանա, անընդհատ լինելու է երաշտ․ Նիկոլ Փաշինյան

Անընդհատ լինելու է երաշտ ոչ միայն Հայաստանում, այլև՝ ամբողջ աշխարհում։ Այս մասին Կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 

«Ջուրն անընդհատ պակասելու է, ինձ զարմացնում է այն մոտեցումը, երբ տարին ավարտվում է, մի կերպ գլորում ենք, հետո փետրվարի վերջերից նստում ենք ու նայում երկնքին՝ տենանք անձրև ավելի շատ կգա՞, թե՞ չի գա, ջուրն ավելի շատ կլինի՞, թե՞ չի լինի։ Եկեք արձանագրենք, որ երկնքին նայելու անհրաժեշտություն չկա, որովհետև բոլոր կանխատեսումներն արված են՝ ջուրը լինելու է ամեն տարվա հետ ավելի պակաս։ Եթե նույնիսկ ճանապարհներ փակենք, հեղափոխություն անենք, ջրի քանակը չի ավելանա>,- ասաց Փաշինյանը։

 

Փաշինյանը նշեց՝ փողոցների ցայտաղբյուրներին պետք է փականներ դրվեն, ջրի խնայողություն պետք է տեղի ունենա ամեն օր՝ կենցաղում, արդյունաբերության մեջ, գյուղատնտեսության մեջ։

 

«Ջրի խնայողության ռեժիմը պետք է ռազմավարական հարց դառնա մեզ համար»,-ասաց Փաշինյանը։