Հետևեք մեզ։

Հայաստանի Հանրապետական կուսակցության գաղափարական հիմքը Նժդեհի խոսքերն են`«ուժեղ և արիական ազգ լինելը նշանակում է անտեսել մահը հանուն գոյության»․ Ադրբեջանի ԱԳ փոխնախարար

13:30, 23 ապրիլ 2024
Հայաստանի Հանրապետական կուսակցության գաղափարական հիմքը Նժդեհի խոսքերն են`«ուժեղ և արիական ազգ լինելը նշանակում է անտեսել մահը հանուն գոյության»․ Ադրբեջանի ԱԳ փոխնախարար

Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Էլնուր Մամեդովը Արդարադատության միջազգային դատարանում «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով Հայաստանի նախնական առարկությունների հիման վրա Արդարադատության միջազգային դատարանում տեղի ունեցած նիստում խոսել է Գարեգին Նժդեհի դերի և նրա ​​գաղափարախոսության մասին։

Նա նշել է, որ Արցախի Հանրապետության գոյության ընթացքում (խմբ․) Հայաստանը ղեկավարում էր Հայաստանի հանրապետական ​​կուսակցությունը:

«Այդ կուսակցությունը «Ցեղակրոն» գաղափարախոսության հավատարիմ հետևորդն է և իդեալականացնում է դրա հիմնադիր Գարեգին Նժդեհին։ Նույնիսկ այսօր ՀՀԿ-ն հպարտությամբ հայտարարում է, որ ինքը Ցեղակրոն շարժման և «Ազգային միաբանություն» կուսակցության գաղափարաքաղաքական իրավահաջորդն է»,- ասել է Մամեդովը։

Ադրբեջանի ԱԳ փոխնախարարը ընդգծել է, որ ՀՀԿ-ի գաղափարական հիմքը Նժդեհի խոսքերն են. «Ասվում է, որ «ուժեղ և արիական ազգ լինելը նշանակում է անտեսել մահը հանուն գոյության», իսկ ցեղակրոնությունը պահանջում է ռասայական արյան պաշտամունք և դեմ է խառը ամուսնություններին»։

Մամեդովը դատարանի ուշադրությանն է ներկայացրել «Ցեղակրոն» գաղափարախոսության մի քանի մեջբերման վրա․ «Ժամանակակից Հայաստանն ընդգրկում է մեր պատմական հայրենիքի միայն 1/19-րդ մասը... Ես «Ցեղակրոն» եմ և պետք է հաղթեմ իմ ցեղի թշնամուն՝ թուրքերին»,- նշված է արված մեջբերումում։

Էլնուր Մամեդովը նշել է, որ Նժդեհն այսօր Հայաստանում մնում է ազգային հերոս։ Նա նշել է, որ իր պատվին պատրաստված հուշարձաններից մեկը բացվել է Հայաստանի նախագահի կողմից 2016թ.։