Հետևեք մեզ։

Ռուբեն Ռուբինյանը ՀՀ-ում Հունաստանի դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանային իրավիճակը

13:37, 23 ապրիլ 2024
Ռուբեն Ռուբինյանը ՀՀ-ում Հունաստանի դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանային իրավիճակը

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի 23-ին ընդունել է ՀՀ-ում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին: Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԺ-ն։

Քննարկվել են Հայաստան-Հունաստան միջխորհրդարանական համագործակցությունը, ինչպես նաեւ իրավիճակը տարածաշրջանում:

Կողմերը կարեւորել են Հարավային Կովկասում երկարատեւ խաղաղության հաստատումը: