Գեոդեզիստ Կարեն Սոխակյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ դիմելով Հայաստանում գործունեություն ծավալող գեոդեզիստներին։
«Հայաստանում շատ քիչ գեոդեզիստներ կան, ովքեր ինձ չեն ճանաչում: Ում ես եմ ճանաչում, գիտեմ, որ բոլորդ կարգին, հայրենասեր, գիտակ տղերք եք...
Էս սահմանազատում-սահմանագծում կոչված գործընթացին ոչ մեկդ մի մասնակցեք, տղե՛րք: Որ մեկդ հանկարծ մասնակից եղաք էդ հակահայ, ցեղասպան, անօրինական գործին, իմ ամենամտերիմ գործընկերն էլ լինեք, դառնալու եք իմ ամենաոխերիմ թշնամին: Ձեր պատժելու գործի անմիջական կատարողն եմ լինելու: Չանե՛ք ոչ մեկդ»,-գրել է նա։