Հետևեք մեզ։

Բաքուն համաձայնել է Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը

15:08, 23 ապրիլ 2024
Բաքուն համաձայնել է Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը

Պաշտոնական Բաքուն համաձայնել է Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը։

 Իլհամ Ալիևն այս խոսքերն ասել է ապրիլի 23-ին կայացած «COP29-ը և Ադրբեջանի կանաչ տեսլականը» միջազգային ֆորումում ունեցած ելույթում։

Նա նշել է, որ եթե Հայաստանը նույնպես համաձայնի դրան, ապա արտաքին գործերի նախարարների հաջորդ հանդիպումը կկայանա Ղազախստանում։