Հետևեք մեզ։

Այն ժամանակ նույնիսկ մադրիդյան սկզբունքների շուրջ չկարողացանք պայմանավորվել, իսկ հիմա խաղաղության համաձայնագրի նախագիծն արդեն կա. Ալիև

15:40, 23 ապրիլ 2024
Այն ժամանակ նույնիսկ մադրիդյան սկզբունքների շուրջ չկարողացանք պայմանավորվել, իսկ հիմա խաղաղության համաձայնագրի նախագիծն արդեն կա. Ալիև

Մենք ավելի քան երբևէ մոտ ենք խնդրի լուծմանը (խաղաղության համաձայնագրի ստորագրում-խմբ.): Մենք երբեք մոտ չենք եղել դրան։ Այն ժամանակ (Արցախի՝ ադրբեջանական օկուպացիային նախորդած շրջանը-խմբ.) մենք նույնիսկ չկարողացանք պայմանավորվել հիմնարար սկզբունքների շուրջ։

Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ապրիլի 23-ին կայացած «COP29 և կանաչ տեսլականը Ադրբեջանի համար» միջազգային ֆորումում։

Հիշեցնելով, որ «մադրիդյան սկզբունքների» շուրջ համաձայնություն ձեռք չի բերվել՝ Ալիևն ասել է, որ այն ժամանակ նույնիսկ խաղաղության համաձայնագրի նախագիծ չկար, իսկ հիմա այն արդեն կա։

«Այժմ մենք ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության պայմանագիրը։ Մեզ մնում է միայն մանրամասները մշակել: Բայց, իհարկե, երկու կողմերին էլ ժամանակ է պետք»,- հավելել է նա։