Հետևեք մեզ։

Այսօր երեկոյան Ախալքալաքում ջահերով երթ կանցկացվի

15:59, 23 ապրիլ 2024
Այսօր երեկոյան Ախալքալաքում ջահերով երթ կանցկացվի

Այսօր՝ ապրիլի 23-ին, ժամը 19.00-ին կմեկնարկի 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ավանդական ջահերով երթը։

Երթը կմեկնարկի Ախալքալաքի բերդի տարածքից և կավարտվի Սուրբ Խաչ եկեղեցում։ Երթը կազմակերպվում է Ջավախքի պատանեկան միության նախաձեռնությամբ։ Կազմակերպիչները կոչ են անում բնակչությանը միանալ երթին։