Հետևեք մեզ։

Այո, նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ «Զանգազուրի միջանցք» բառը նշված չէ. Ալիև

16:00, 23 ապրիլ 2024
Այո, նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ «Զանգազուրի միջանցք» բառը նշված չէ. Ալիև

Այո, նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ «Զանգազուրի միջանցք» բառը նշված չէ, սակայն գրված է, որ Ադրբեջանի արևելյան հատվածի և Նախիջևանի միջև պետք է լինի ճանապարհային կապ, իսկ վերահսկողությունը պետք է ապահովեն Ռուսաստանի սահմանապահ ուժերը։ Այս մասին այսօր հայտարարել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

 

«Այն ստորագրել են նախագահ Պուտինը, վարչապետ Փաշինյանը և ես։ Եվ հիմա, ավելի քան երեք տարի անց, ուզում են, այսպես ասած, վերացնել այդ դրույթը։ Սակայն դա հնարավոր չէ։ Նրանք արգելափակում են Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության հետ ճանապարհային կապ հաստատելու հնարավորությունը։ Նման վերաբերմունքը, իհարկե, շատ հիասթափեցնող է»,-ասել է Ալիևը։