Հետևեք մեզ։

Մինչև COP29-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը կարող է պատրաստ լինել. Ալիև

16:07, 23 ապրիլ 2024
Մինչև COP29-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը կարող է պատրաստ լինել. Ալիև

Մինչև COP29-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնության հասնելը, թեկուզ հիմնարար սկզբունքների շուրջ, բավականին իրատեսական է թվում: Այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է ապրիլի 23-ին կայացած «COP29-ը և Ադրբեջանի կանաչ տեսլականը» միջազգային ֆորումում ունեցած ելույթի ժամանակ։

Նա նշել է, որ տարբերակ է համարվում նաև հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնության գալը, իսկ հետո կարելի է ժամանակ հատկացնել մանրամասների վրա։

«Նույնիսկ համաձայնագրի նախագիծը կարող է պատրաստ լինել։ Կարծում եմ, որ դրա համար երկու կողմերն էլ պետք է սրտանց աշխատեն»,- ասել է նա։

Նշենք, որ 2024 թվականին ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության կոնֆերանսը կանցկացվի Բաքվում նոյեմբերի 11-22-ը։