Հետևեք մեզ։

Հայերը համաձայնել են, որ ԼՂ գործոնը չպետք է ներառվի խաղաղության պայմանագրի մեջ. Ալիև

17:21, 23 ապրիլ 2024
Հայերը համաձայնել են, որ ԼՂ գործոնը չպետք է ներառվի խաղաղության պայմանագրի մեջ. Ալիև

«Այլևս չկա «Լեռնային Ղարաբաղի» գործոն, հայերը համաձայնել են, որ այն չպետք է ներառվի խաղաղության պայմանագրի մեջ։ Սա նշանակում է, որ հիմնական խոչընդոտն այլեւս չկա»։

Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ապրիլի 23-ին «COP29 և կանաչ տեսլականը Ադրբեջանի համար» միջազգային ֆորումում։

Նա հավելել է. «Եթե նրանք կառչած մնան ոչ այնքան կարևոր տերմիններից, ապա հստակ կտեսնենք, որ նրանք ցանկանում են օգտագործել այս ժամանակը ավելի զինվելու և նորից մեզ վրա հարձակվելու համար։ Բայց մենք նրանց նման հնարավորություն չենք տա»։