Այսօր Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը։ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վերոնշյալի առնչությամբ իր թելեգրամյան ալիքում մեջբերել է 2018-ի իշխանափոխության հիմնից՝ «Քաղաքացու երգից» մի հատված.
«Սա հույսի առկայծող ճանապարհ է, սա գրվող պատմություն է մի նոր»։