Հետևեք մեզ։

Բագրատ Սրբազանին հրել են, փորձել հեռացնել տարածքից. իրավիճակը կտրուկ լարվեց Այրումից Բագրատաշեն տանող հատվածում

21:48, 23 ապրիլ 2024
Բագրատ Սրբազանին հրել են, փորձել հեռացնել տարածքից. իրավիճակը կտրուկ լարվեց Այրումից Բագրատաշեն տանող հատվածում

Քիչ առաջ իրավիճակը կտրուկ լարվեց Տավուշի մարզում՝ Այրումից Բագրատաշեն տանող հատվածում, ճանապարհ փակած ցուցարների նկատմամբ մեծ թվով ոստիկանները բիրտ ուժ կիրառեցին: Քաղաքացիները հայտնել են, որ կան մոտ մեկ տասնյակ բերման ենթարկվածներ, գրում է News.am- ը:

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանին հրել են, փորձել բերման ենթարկել:

Նշենք, որ ոստիկանները բերման են ենթարկել քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին եւ պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին: