Ռուսաստանում կալանավորվել է ՌԴ ՊՆ փոխնաարարերից Թիմուր Իվանովը։ Պեսկովը հայտնել է, որ Վլադիմիր Պուտինը տեղեկացվել է պաշտպանության փոխնախարար Թիմուր Իվանովի կալանավորման մասին։ Շոյգուին նախապես տեղեկացրել են Իվանովի կալանավորման մասին։
Իվանովը կասկածվում է առնվազն 1 մլն ռուբլի կաշառք ստանալու մեջ։ Նրան սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում, գրում են լրատվամիջոցները։
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության փոխնախարար Թիմուր Իվանովը պատասխանատու է եղել ՌԴ զինված ուժերի գույքի կառավարման, զորքերի տեղակայման, ինչպես նաև բնակարանային և բժշկական աջակցության կազմակերպման համար։
Իվանովը պաշտպանության փոխնախարարի պաշտոնում նշանակվել է նախագահի հրամանագրով 2016 թվականի մայիսին։ Մինչ այդ՝ 2013-2016 թվականներին, նա ՊՆ-ի Օբորոնստրոյի ենթակայության գլխավոր տնօրենն էր։ 2012-2013 թվականներին Իվանովը զբաղեցրել է Մոսկվայի մարզի կառավարության նախագահի տեղակալի պաշտոնը։