Հետևեք մեզ։

Կոչ ենք անում ՀՀ իշխանություններին հետաքննել այս անմարդկային վերաբերմունքի օրինաչափությունը. Freedom House-ը՝ Տավուշում ձերբակալությունների մասին

23:04, 23 ապրիլ 2024
Կոչ ենք անում ՀՀ իշխանություններին հետաքննել այս անմարդկային վերաբերմունքի օրինաչափությունը. Freedom House-ը՝ Տավուշում ձերբակալությունների մասին

Մեզ անհանգստացնում է Հայաստանում ոստիկանական բռնությունների մասին աճող հաղորդումները։ Այս մասին X հարթակում հայտարարել է Freedom House-ը։

«Մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին հետաքննել ավելորդ ուժի և անմարդկային վերաբերմունքի այս օրինաչափությունը և աշխատել քաղաքացիական հասարակության հետ՝ խթանելու և իրականացնելու իմաստալից բարեփոխումներ»,-ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Այրումից Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհից բերման է ենթարկվել 20-ից ավելի քաղաքացի։