Հետևեք մեզ։

Անահիտ Մանասյանը «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին

23:10, 23 ապրիլ 2024
Անահիտ Մանասյանը  «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 23-ին այց է իրականացրել ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ՝ Դավիթ Տոնոյանին տեսակցելու նպատակով:

ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ առանձնազրույցի ընթացքում, ի թիվս այլնի, վերջինս Պաշտպանին ներկայացրել է իր մտահոգությունները քրեական վարույթին, ինչպես նաև ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքներին առնչվող հարցերի վերաբերյալ:

Պաշտպանին ուղեկցել են աշխատակազմի ներկայացուցիչները: Հանդիպումը կրել է խորհրդապահական բնույթ: