Հետևեք մեզ։

Քաղաքացիները Ջահերով երթին պարզել էին պաստառներ՝ ի պաշտպանություն Բաքվում ապօրինաբար ազատազրկված արցախցի գործիչների և այլ անձանց

23:54, 23 ապրիլ 2024
Քաղաքացիները Ջահերով երթին պարզել էին պաստառներ՝ ի պաշտպանություն Բաքվում ապօրինաբար ազատազրկված արցախցի գործիչների և այլ անձանց

Երեւանում տեղի ունեցավ խորհրդանշական Ջահերով երթ՝ նվիրված Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին։

Շատերը դուրս էին եկել երթին պաստառներով՝ ի պաշտպանություն գերեվարված և Բաքվում ապօրինաբար ազատազրկված հայազգի անձանց և նրանց ազատ արձակման պահանջով։

Պաստառներից մեկում թվով 24 անձի լուսանկար է։ Նրանց թվում են Արցախի բարձրաստիճան 8 ղեկավարները, Վագիֆ Խաչատրյանը. Մադաթ Բաբայանը, 44-օրյա պատերազմից հետո գետեվարված Վիգեն Էուչեքյանը, Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը և այլոք։