Երեկ ձերբակալվել էր քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը, նրան տեղափոխել էին Նոյեմբերյանի բաժին: Այս մասին տեղեկացրել էր «Հայկական պետականության համար կոորդինացնող շտաբ» նախաձեռնությունը։
Այսօր, «Տավուշը հանուն հայրենիքի» էջը հայտնում է, որ Սուրեն Պետրոսյանին տեղափոխել են Երևան։
Հիշեցնենք՝ Սուրեն Պետրոսյանը մասնակցում է Ոսկեպար-Կիրանց շրջանում քաղաքացիների բողոքի ակցիային։