Վաղ թե ուշ Արևմուտքում քաղաքացիական պատերազմ կսկսվի, հայտարարել է ամերիկացի ձեռներեց և միլիարդատեր Իլոն Մասկը X սոցիալական ցանցում։
«Պատերազմն ամեն դեպքում կսկսվի, ուզենք, թե չուզենք»,- գրել է Մասկը՝ ի պատասխան կանադացի պրոֆեսոր Գադ Սաադի գրառմանը, որում գիտնականը զգուշացրել է, որ Արևմուտքի ընտրած քաղաքակրթական ինքնասպանության ճանապարհը կապված է չկարգավորվող ներհոսքի հետ։ Նա նշել է, որ միգրանտները վաղ թե ուշ կհանգեցնեն նրան, որ արևմտյան երկրների բնակիչները կապստամբեն և քաղաքացիական պատերազմ կսկսվի։
Պատերազմն ամեն դեպքում կսկսվի․ Իլոն Մասկ
09:57, 24 ապրիլ 2024