Հետևեք մեզ։

Հիշում ենք Ցեղասպանության զոհերին, սգում ենք, բայց հաստատակամ հայտարարում ենք՝ մեր կամքն անկոտրում է․ Գագիկ Ծառուկյան

10:48, 24 ապրիլ 2024
Հիշում ենք Ցեղասպանության զոհերին, սգում ենք, բայց հաստատակամ  հայտարարում ենք՝ մեր կամքն անկոտրում է․ Գագիկ Ծառուկյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը ուղերձ է հղել Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ․

«Սիրելի՛ հայրենակիցներ,  աշխարհասփյուռ հայեր, 


1.5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը վառ է մեր սրտերում և մենք աղոթում ենք նրանց հոգիների հանգստության համար:


Խոնարհվում եմ  մեր բոլոր սուրբ նահատակների հիշատակի առաջ և ուզում եմ հավատալ, որ պատմական արդարությունը մի օր անպայման վերականգնվելու է, քանզի ցեղասպանությունը չի կարող ունենալ վաղեմության ժամկետ: 


Այսօր՝ համահայկականության և միասնականության  այս խորհրդանշական օրը, մենք հիշում ենք Ցեղասպանության զոհերին, սգում ենք, բայց և հաստատակամ  հայտարարում ենք, որ մեր կամքն անկոտրում է: Մենք անպայմանորեն ուղղելու ենք մեջքներս և կառուցելու ենք ուժեղ, զարգացող և ժամանակակից  Հայաստան: Մեզ անհրաժեշտ է ներքին հաշտություն ու համահայկական բոլոր ռեսուրսների համախմբում:


Աստված պահապա՛ն մեզ բոլորիս…»։