Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը գրառում է արել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ։
«Ֆրանսիան այսօր նշում է 1915 թվականի Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը։ Հարգենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը։ Չմոռանանք։ Ֆրանսիացիներն ու հայերը հավերժ կապված են»,- գրել է Ֆրանսիայի նախագահը։