Հետևեք մեզ։

ՀՀ քննչական կոմիտեի ծառայողներն այցելել են Մեծ Եղեռնի հուշահամալիր (լուսանկարներ)

14:21, 24 ապրիլ 2024
ՀՀ քննչական կոմիտեի ծառայողներն այցելել են Մեծ Եղեռնի հուշահամալիր (լուսանկարներ)
ՀՀ քննչական կոմիտեի ծառայողներն ապրիլի 24-ին այցելել են Մեծ Եղեռնի հուշահամալիր։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։
«Նրանք հարգանքի և ոգեկոչման տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության սուրբ զոհերի հիշատակին և ծաղիկներ խոնարհել նրանց հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ»,-ասվում է հաղորդագրությունում։